Ամենամեծ մասնաբաժինը սպառողական վարկերինն է
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 6,930,010 մլն դրամի վարկեր, որից 4,672,054 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 2,257,956 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 29.1%-ով։
Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․
Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 629,891 մլն դրամի վարկ, որից 284,561 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 375,357 մլն-ը տարադրամով։
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 367,507 մլն դրամի վարկ, որից 284,561 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 82,946 մլն-ը արտարժույթով:
Շինարարության ոլորտին տրամադրվել է 751,738 մլն դրամի վարկ, որից 307,007 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 444,730 մլն-ը արտարժույթով:
Տրանսպորտի և կապի ոլորտին տրամադրվել է 134,820 մլն դրամի վարկ, որից 40,640 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 94,180 մլն-ը արտարժույթով։
Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտին տրամադրվել է 475,846 մլն դրամի վարկ, որից 344,185 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 131,660 մլն-ը արտարժույթով։
Առևտուրի ոլորտին տրամադրվել է 667,034 մլն դրամի վարկ, որից 274,292 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 392,742 մլն-ը արտարժույթով։
Սպասարկման ոլորտին տրամադրվել է 788,859 մլն դրամի վարկ, որից 245,288 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 543,571 մլն-ը արտարժույթով։
Սպառողական վարկեր տրամադրվել է 1,577,687 մլն դրամի, որից 1,486,824 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 90,863 մլն-ը արտարժույթով:
Հիփոթեքային վարկեր տրամադրվել է 1,536,628 մլն դրամի, որից 1,434,722 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 101,906 մլն-ը արտարժույթով։