Քննարկվել են Սևանի իշխանի պաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։
Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ խորհրդի անդամների կազմով։
Նիստի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել գույքագրված խնդիրների լուծման և հիմնադրամի առողջացման օրակարգին։
Քննարկումների արդյունքում ընդունվել են կոնկրետ որոշումներ՝ ուղղված կուտակված խնդիրների հաղթահարմանը և հիմնադրամի արդյունավետ գործունեության ապահովմանը։
Սևանի իշխանի պաշարների վերականգնումը շարունակում է մնալ կարևոր խնդիր՝ կենսաբազմազանության պահպանման, Սևանի էկոհամակարգի կայունության և ձկնաբուծության զարգացման համատեքստում։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքները կարևոր դեր ունեն ինչպես բնապահպանական, այնպես էլ ռազմավարական մակարդակում։