Կրթական հաստատություններին սպասարկող ենթակառուցվածքների բարեկարգումը մեր առաջնահերթություններից է. Կարեն Սարգսյան

Բերդկունք կատարած աշխատանքային այցի շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը դիտարկել են նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման ընթացքը։
 Ծրագրի շրջանակում նախատեսվում է․
Հիմնանորոգել Սևան-Գավառ-Մարտունի մայրուղուց դեպի մանկապարտեզ տանող մարզային նշանակության ճանապարհը՝ 750 գծամետր երկարությամբ, 5100 քմ մակերեսով, կառուցել միակողմանի մայթ և ջրահեռացման համակարգ, տեղադրել բազալտե եզրաքարեր:
 Ծրագրի արժեքը՝ 77.5 միլիոն դրամ, ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։
 Շինաշխատանքները մեկնարկել են հուլիսի երրորդ տասնօրյակում և նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։ Այս պահին աշխատանքներն իրականացված են շուրջ 35%-ով։
 Մարզպետը նշել է, որ կրթական հաստատություններին սպասարկող ենթակառուցվածքների բարեկարգումը առաջնահերթություն է, քանի որ այն ոչ միայն ապահովում է երեխաների անվտանգ ու հարմարավետ ճանապարհը դեպի կրթություն, այլև նպաստում է համայնքի համաչափ զարգացմանը։