Ճապոնիայում մեկնարկել է վարչապետի պաշտոնի համար պայքարը
Ճապոնիայի նախկին արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին դարձել է առաջինը իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից (ԼԴԿ), ով առաջադրել է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար՝ Շիգերու Իշիբայի հրաժարականից հետո։
Իշիբան հրաժարական էր ներկայացրել սեպտեմբերի 7-ին՝ իր կարճատև պաշտոնավարման ընթացքում պարտության պատասխանատվությունը ստանձնելով։ Նրա ղեկավարած կոալիցիան կորցրել էր մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում՝ ընտրողների դժգոհության պայմաններում, որոնք պայմանավորված էին կաճող թանկությամբ։ ԼԴԿ-ն արտահերթ ընտրություններ է նշանակել հոկտեմբերի 4-ին։
Վարչապետի հրաժարականը ֆինանսական շուկաներում լուրջ արձագանք առաջացրեց․ ճապոնական իենը արժեզրկվեց, իսկ բաժնետոմսերը աճեցին։ Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Իշիբայի հնարավոր հաջորդները կարող են ավելացնել պետական ծախսերը՝ խթանելու խոցելի տնտեսությունը։
Հիմնական հավակնորդներ են համարվում կուսակցության վետերան Սանաե Տակայիչին և նախկին վարչապետ Ջունիչիրո Կոյզումիի որդին՝ Սինձիրո Կոյզումին։ Նրանցից առաջինը, 64-ամյա Տակայիչին, կարող է դառնալ Ճապոնիայի առաջին կին առաջնորդը, իսկ 44-ամյա Կոյզումին՝ արդի ժամանակների ամենաերիտասարդը։ Երկուսն էլ 2024թ․ վերջին ղեկավարի ընտրություններում զբաղեցրել էին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։
Ասիական ֆոնդային շուկաները արձագանքեցին վերջին զարգացումներին՝ կտրուկ աճ արձանագրելով։ Ճապոնիայի Նիկկեյ ինդեքսը բարձրացավ Իշիբայի հրաժարականից և երկրի ամրապնդված ՀՆԱ-ի ցուցանիշներից հետո։ Ներդրողները գնահատում են, որ քաղաքական անորոշության ավարտը և տնտեսական աճը կարող են հետաձգել Կենտրոնական բանկի խստացման ծրագրերը, ինչը դրական ազդեցություն է թողնում արժեթղթերի շուկայի վրա։
Աղբյուրը՝ investing.com