Փակ սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում. Ռուբինյանը մանրամասներ հայտնեց, թե ինչ է քննարկելու թուրք գործընկերոջ հետ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում կհանդիպեն հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։
«Երբ ժամանակը գա, հավելյալ տեղեկություններ կհայտնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբինյանը։
Նա նշեց, որ հանդիպմանը քննարկվելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ողջ օրակարգը։
«Գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է, ամբողջ գործընթացը փակ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, քննարկումները հիմնականում սրա մասին են»,- հավելեց Ռուբինյանը։