Զբոսաշրջային բում Հայաստանում. էկոնոմիկայի նախարարը վիճակագրություն է ներկայացրել
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զբոսաշրջության այս տարվա ցուցանիշներին.
«2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք, մասնավորապես`
2024 թ. օգոստոս` 300919 զբոսաշրջիկ,
2025 թ. օգոստոս` 334396 զբոսաշրջիկ։
Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 33477 կամ +11,1%:
Ըստ նրա, զբոսաշրջային այցելությունների վիճակագրությամբ մեջ զբոսաշրջիկների երբևէ գրանցված ամենաշատ այցը Հայաստան եղել է այս տարվա մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին։