Տեղահանված անձանց քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում։

Մասնավորապես՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-16։00-ն,

  • Շենգավիթ (հասցե՝ Գարեգին Նժդեհի փող., 27 շենք),
  • Մալաթիա (հասցե՝ Երևան, Արա Սարգսյան 22),
  • Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ։