Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում վարույթ է հարուցվել ՀԴՄ սպասարկման չհիմնավորված բարձր գների համար

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թույանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԴՄ սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների գների բարձրացման խնդրին։  
«Դեռ անցած տարվանից տնտեսվարողները բողոքում էին, որ ՀԴՄ սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունները, գրեթե միաժամանակ, կտրուկ բարձրացրել են գները: 
Այս հարցով դիմել էին նաև մեզ՝ պատգամավորներիս, ինչին ի պատասխան, նշել էինք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում վարույթ է հարուցվել, և խնդիրը շուտով լուծում կստանա:
ՄՊՀ-ն որոշումն արդեն կայացրել է, համաձայն որի՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները
  • հետ կվերադարձնեն տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը,
  • կդադարեցնեն չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը,
  • կտուգանվեն 288.8 միլիոն դրամով»,- գրել է Բաբկեն Թունյանը :
Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ https://ef.competition.am/.../890F2200-21C8-4F3A.../download