ԵՀ-ն քննարկում է Իսրայելի ֆինանսավորման դադարեցումը

ԵՀ-ն քննարկում է Իսրայելի ֆինանսական աջակցության դադարեցումը և ցանկանում է սառեցնել նրան ուղղված բոլոր վճարումները։ Այս մասին հայտարարել է եվրոպական կազմակերպության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել էր, որ Իսրայելը լիովին կվերացնի Գազան և պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը, եթե չկատարվեն խաղաղության հաստատման և պատանդների ազատման պայմանները։ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն էլ կոչ էր արել Գազայի հատվածում ապրող պաղեստինցիներին ազատվել ՀԱՄԱՍ-ի իշխանությունից։

2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան իսրայելական բանակը տեղեկացրել էր, որ Գազայի հատվածի պաղեստինցի ռադիկալները հրթիռակոծել են Իսրայելի տարածքը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել էր ռազմական գործողություն Գազայում։

Ճգնաժամի ֆոնին Գազայի հատվածում սննդամթերքի գներն աճել են 40 անգամ։ Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալությունը, շաքարի մեկ կիլոգրամն այստեղ թանկացել է մինչև 100 դոլար, իսկ բրինձն ու ալյուրը՝ 30 դոլար։ Կազմակերպության գլխավոր հանձնակատարի խոսքով՝ Գազայի ճգնաժամի պատասխանատուն Իսրայելն է, որը շրջափակել է տարածաշրջանը և չի թողնում, որ մարդասիրական օգնությունը անվտանգ և բավարար ծավալով հասնի այնտեղ։