Հունգարիայում նոր նավթահանք են հայտնաբերել

Հունգարիայում հայտնաբերվել է նավթահանք, որը կարող է ապահովել օրական մոտ 1000 բարել արդյունահանում։ Այս մասին հայտնել է MOL նավթագազային ընկերությունը։

Արտեզյան հետախուզական աշխատանքներն իրականացվել են O&GD ընկերության հետ համատեղ։ Գալգահևիզ գյուղաքաղաքի մերձակայքում գտնվող հորատանցքը կապահովի MOL Group-ի ընդհանուր արդյունահանման մոտ 0.5%-ը։

Նավթի պաշարները գտնվում են մոտ 2.4 կիլոմետր խորության վրա։ Դրա վերամշակումը նախատեսվում է իրականացնել Սազհալոմբատտեի Դանուբի նավթավերամշակման գործարանում։

Ինչպես նշել է MOL Hungary-ի գործադիր տնօրեն Դյորգի Բակսան, հանքավայրի հայտնաբերումը կարող է զգալի ներդրում ունենալ Հունգարիայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, քանի որ ներքին արդյունահանումը նվազեցնում է ներմուծումից եղած կախվածությունը։

Ներկայումս Հունգարիան գնում է ռուսական նավթ։ Ինչպես հայտարարել է երկրի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, Բուդապեշտն այլընտրանք չունի։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, նրանք, որենք քննադատում են երկիրը, վարում են կեղծա