ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում։

Մասնավորապես՝ սեպտեմբերի 16-ին և 17-ին` ժամը 10։00-16։00-ն,

  • Նուբարաշեն (հասցե՝ Նուբարաշեն, 14-րդ փողոց, 17 տուն),
  • Նոր Նորք (հասցե՝ Նոր Նորքի 1-ին զանգված, Բորյան փող., 1 շենք),
  • Աջափնյակ (հասցե՝ Շինարարների փողոց, 10/1) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ։