Հրապարակվել է Կրասնոդար-Երևան առաջին չվերթի ամսաթիվը
«Аэрофлот»-ը սեպտեմբերի 26-ից վերսկսում է Կրասնոդարից դեպի Երևան, Ստամբուլ և Դուբայ ամենօրյա ուղիղ չվերթները, հաղորդում է ավիաընկերության Telegram-յան ալիքում։
Կրասնոդարի օդանավակայանը 2022 թ.-ից կասեցրել էր թռիչքները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Սեպտեմբերի 11-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է օդանավակայանի գործունեության վերսկսման մասին։
Մոսկվայից չվերթներից բացի, «Аэрофлот»-ը իրականացնում է ուղիղ կանոնավոր չվերթներ դեպի Երևան՝ ՌԴ վեց տարածաշրջաններից։
«Аэрофлот»-ը թռիչքներ է իրականացնում դեպի Երևան՝ Միներալնիե Վոդիից և Եկատերինբուրգից։