armradio. Հեղինակային իրավունքի հիմնական խախտողները բարերը, ռեստորանները, օնլայն հարթակներն են

«Հայհեղինակ»-ը պետք է հեղինակային վարձատրություն վճարողից վերածվի  հեղինակային եւ հարակից իրավունքները պաշտպանող կազմակերպության, ասել է գլխավոր տնօրեն Մարինա Ավետիսյանը։

«Հայհեղինակ»-ն ստեղծվել է 2001թ․-ին հեղինակների կողմից՝ մտավոր գործունեության ոլորտում իրենց իրավունքների իրացման եւ պահպանության նպատակով:

Մարինա Ավանեսյանը նշել է, որ այդ խնդիրները լուծելու նպատակով վերջին 8-9 ամիսների ընթացքում փոխվել է կազմակերպության կանոնադրությունը, նոր կարգեր են գրվել եւ գրվում, ստեղծվել է մոտ 300 էջ իրավական ակտ, որոնք պետք է նպաստեն հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների ոլորտում` հեղինակ-օգտագործող-իրավատեր հարաբերությունների կարգավորմանը:

«2001թ-ից «Հայհեղինակ»-ն անդամակցում է Հեղինակների եւ կոմպոզիտորների ընկերությունների միջազգային կոնֆեդերացիային (CISAC), ինչը հնարավորություն է տալիս փոխադարձ հետաքրքրությունների եւ շահերի պաշտպանության պայմանագրեր կնքել` պաշտպանելով հայ հեղինակների իրավունքները արտասահանում, ինչպես նաեւ ապահովել արտասահմանյան հեղինակների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»,- ասել է նա։

Հեղինակային իրավունքի հիմնական խախտողներն այսօր  չլիցենզավորված երաժշտություն օգտագործող բարերը, ռեստորանները, սրճարանները եւ  այն կազմակերպություններն են, որտեղ երաժշտությունը հնչում է հրապարակային, բայց առանց թույլտվության եւ հեղինակային վարձատրության։

Խախտողների մեջ են նաեւ տարատեսակ օնյալն հարթակները, որոնք տարածում են հեղինակային ստեղծագործություններ` առանց թույլտվության:

«Նրանց բոլորի նպատակը ֆինանսական օգուտ ստանալն է՝ առանց հեղինակին վճարելու: Օրինակ, ռեստորանի սեփականատերը երբեք չի մտածում, որ ռեստորանում հնչող երաժշտության համար պետք է վճարի, ընդ որում` խոսքը շատ փոքր գումարների մասին է, որը վճարելով` դու պաշտպանում ես ստեղծագործողի հեղինակային իրավունքը»,- ասել է «Հայհեղինակ»-ի ղեկավարը։

Աղբյուրը՝ hy.armradio.am