Հայաստանը պատրաստվում է «վերանվանել» պետական պարտքը․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում
Կառավարության պարտքը ձևավորվում է բյուջեի դեֆիցիտի առկայության դեպքում և ներառում է արտաքին ու ներքին պարտավորությունները։
Հայաստանի պետական պարտքի չափը կարող է նվազել մոտ ապագայում։ Դա կարվի ոչ թե նախկինում վերցված պետական վարկային պարտավորությունների մարման, այլ պետական պարտքը կարգավորող օրենսդրության արմատական վերանայման միջոցով։
«Փոփոխությունների ներդրումը նպատակ չունի գրգռել երկրի տնտեսական իշխանությունների ախորժակը նոր՝ «իրավաբանորեն անսահմանափակ» փոխառություններ ներգրավելու համար, այլ պայմանավորված է միայն պետական պարտքի վերաբերյալ սահմանված միջազգային չափորոշիչի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ», - Արմինֆոյի թղթակցին վստահեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Մարինե Մելիքյանը ։
Ի՞նչ էր…
Ներկայումս Հայաստանի պետական պարտքը ներառում է ինչպես կառավարության պարտքային պարտավորությունները, որոնք առաջանում են բյուջեի դեֆիցիտի առկայության և այն ծածկելու համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտության դեպքում, այնպես էլ երկրի Կենտրոնական բանկի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ finport.am