YouTube-ի բազմալեզու կրկնօրինակման գործառույթն արդեն հասանելի է բոլորին
Երկու տարվա փորձնական շրջանից հետո YouTube-ը պաշտոնապես գործարկել է ձայնագրությունների բազմալեզու կրկնօրինակման գործառույթը բոլոր վլոգերների համար։
Գործիքը թույլ է տալիս յութուբերներին ավելացնել կրկնօրինակումներ տարբեր լեզուներով, ինչն օգնում է կապ հաստատել միջազգային ավելի լայն լսարանի հետ։ Ամբողջական գործարկումը նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում։
Սկզբնական շրջանում փորձարկվելով 2023թ.-ին այնպիսի վլոգերների համար, ինչպիսիք են՝ MrBeast-ը, Մարկ Ռոբերը և Ջեյմի Օլիվերը, գործառույթը պահանջում էր կրկնօրինակման ծառայություններ երրորդ կողմի որևէ ընկերությունից։ Այժմ օգտագործվում է Google-ի Gemini տեխնոլոգիայով աշխատող ԱԲ կրնկօրինակման գործիքը, որը կարող է կրկնել հեղինակի ձայնի տոնը և էմոցիաները։ Վաղ փորձարկողներն արդեն քաղում են այս գործիքի օգուտները․ նրանցից ոմանք հայտնել են, որ իրենց դիտումների ավելի քան 25%-ը եկել է հրապարակված հոլովակների ոչ հիմնական լեզուներով տարբերակներից։ Օրինակ՝ Ջեյմի Օլիվերի ալիքի դիտումները եռապատկվել են։
YouTube-ը նաև փորձարկում է բազմալեզու մանրապատկերներ (thumbnails), որոնք թույլ են տալիս վլոգերներին տեղադրել տեղայնացված տեքստեր միջազգային լսարանի համար։ Այս գործառույթը հասանելի է հունիսից հատուկ ընտրված մի քանի YouTube ալիքների համար և նպատակ ունի մեծացնել միջազգային լսարանների ներգրավվածությունը։