Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր GLC with EQ Technology էլեկտրական SUV-ը

Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր GLC with EQ Technology էլեկտրական SUV-ը։ Նոր մոդելը համադրում է բարձր հզորություն, արագ լիցքավորում և հարմարավետություն՝ դարձնելով այն էլեկտրական ամենագնացների շուկայում առաջատարներից մեկը։

GLC EQ-ն հագեցած է 94 կՎտժ մարտկոցով և 800 վոլտանոց էլեկտրական համակարգով, որն ապահովում է երկու շարժիչի միջոցով 483 ձիաուժ հզորություն և 0–100 կմ/ժ արագացում ընդամենը 4.3 վայրկյանում։ Արագ լիցքավորման համակարգը՝ 330 կՎտ հզորությամբ, թույլ է տալիս մարտկոցը 10%-80%-ով լիցքավորել ընդամենը 18–20 րոպեում։

Մեքենայի անիվների բազան կազմում է 2972 մմ, բեռնախցիկի ծավալը՝ 570–1740 լիտր, և կա 128 լիտր ազատ տարածություն առջևի մասի խցում։Airmatic պնեվմատիկ կախոցը, որը հնարավորություն կտա «կանխատեսել» ռելյեֆի անհարթությունները, ինչպես նաև ռեկուպերացիոն համակարգը, որը մարտկոցին կվերադարձնի մինչև 300 կիլովատտ էներգիա, ապահովում են առավելագույն հարմարավետություն և արդյունավետություն։

Նոր GLC EQ-ն առաջընթաց է ընկերության առաջին էլեկտրական SUV EQC-ի համեմատ. EQC-ն առաջարկում էր 80 կՎտժ մարտկոց, 408 ձիաուժ հզորություն և 0–100 կմ/ժ արագացում 5.1 վայրկյանում, իսկ լիցքավորումը տևում էր 40 րոպե 110 կՎտ հզորությամբ։ GLC EQ Technology-ն ավելի հզոր է, արագ և արդյունավետ՝ դառնալով էլեկտրական SUV շուկայում նոր չափանիշ։

Առաջին վաճառքի դուրս կգա GLC 400 4Matic մոդելը, որը կունենա երկու շարժիչ՝ 483 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։Այն վաճառքի դուրս կգա 2026 թվականի առաջին կեսին։