Գաթայի փառատոն՝ Վայոց ձորում
Վայոց ձորի Խաչիկ գյուղը կրկին հյուրընկալելու է զբոսաշրջիկներ Հայաստանից ու արտերրկրիցում կրկին եռ ու զեռ է լինելու. արդեն 9-րդ անգամ այստեղ անցկացվելու է ավանդական Գաթայի փառատոնը։
«Շատերը Խաչիկ գյուղը ճանաչել են հենց Գաթայի փառատոնով։ Այն ոչ միայն տոն է սահմանամերձ բնակիչների համար, այլև տնտեսական առումով կարևոր նշանակություն ունի։ Գյուղացիները վաճառում են իրենց բերքն ու բարիքը, զբոսաշրջիկների հոսքին զուգահեռ ակտիվանում է հյուրատնային տնտեսությունը»,-ասել է «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը:
Փառատոնի ընթացքում ցուցահանդես-վաճառքի ժամանակ մասնակիցները կներկայացնեն իրենց բերքը, ավանդական ուտեստները, քաղցրավենիքը, արհեստներն ու արվեստները։ Գլխավոր զարդը լինելու է հայկական ավանդական գաթան։
«Առանձին տաղավարներում բազմատեսակ գաթաները գերիշխելու են։ Մեր բնակիչները ջանք ու եռանդ չեն խնայում այցելուներին համեղ գաթաներ ներկայացնելու համար։ Հյուրերին հիացնելու է բավական մեծ չափերով գաթան, որը տարեցտարի ավելի մեծ շառավղով է ներկայացվում։ Այս տարի ևս անակնկալ է սպասվում»,-ասել է Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։
Գաթայի փառատոնի շրջանակում հանդիսատեսին ներկայացվելու է ինքնատիպ համերգային ծրագիր։ Ելույթներով հանդես են գալու Գուրգեն Դաբաղյանը, «Տարոնցիներ» ազգագրական երգի և պարի համույթը, Ռուբեն Սասունցին, Մավր Մկրտչյանը, Ethno Colors խումբը, DJ Bang Project-ը։