Road Show՝ Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի գործընկերների մասնակցությամբ

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ս․թ․ սեպտեմբերի 12-ին Մոսկվայի ВДНХ համալիրի «Армения» տաղավարում իրականացրեց փոխճանաչողական այց (Road Show) Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի գործընկերների մասնակցությամբ։ Այցի շրջանակում հանդես եկավ նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը՝ ներկայացնելով գինու մշակույթը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայաստանի զբոսաշրջության ներուժը, գաստրո և գինու մշակույթը, ինչպես նաև կազմակերպվեց B2B հանդիպումներ, որոնք նպաստեցին նոր գործընկերային կապերի հաստատմանը ռուսական շուկայում։
Հանդիպումն ավարտվեց համեղ ղափամայի հյուրասիրությամբ, որն ուղեկցվեց հայկական երաժշտությամբ։