Հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1․9 տրլն ՀՀ դրամ

 2025թ. հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,904,928 մլն դրամ, ինչը 2024թ.-ի նույն ցուցանիշը գերազանցում է 12․6%-ով։ Այս մասին տեղեկանում են Վիճակագրական կոմիտեից:

Մասնավորապես,  դրամով թղթակցային հաշիվներն աճել են 16․9%-ով և կազմել 343,588 մլն դրամ, իսկ արտարժույթայինի դեպքում աճել է 10․4%-ով և կազմել 510,832 մլն դրամ։ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալը ևս աճել է՝ հատելով 1 մլրդ դրամի շեմը։

Նվազում է նկատվել Այլ հաշիվների մասով. դրանք նվազել են 58․9%-ով և կազմել 11,870 մլն դրամ։