ԱԷՄԳ-ի տեսուչների այցը ԶԱԷԿ-ի շրջանում Ուկրաինայի ԶՈւ գնդակոծման վայր առայժմ անհնար է

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների այցը  Զապորոժիեի ԱԷԿ-ի վառելիքի պահեստների շրջան առայժմ անհնար է անհանգիստ իրավիճակի պատճառով։ Հիշեցնենք, որ այն գնդակոծվել էր վերջերս:  Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Եվգենյա Յաշինան:
Ավելի վաղ ԱԷՄԳ տեսուչները դիմել էին հրթիռակոծման վայր այցելելու թույլտվություն ստանալ համար՝ անվտանգությունն ապահովման դեպքում:
Յաշինայի խոսքով՝ ԱԷՄԳ- ի տեսուչների այցը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ իրավիճակը անվտանգ լինի։ Առայժմ այն անհանգիստ է. երաշխիքներ չկան, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն փորձի կրկին գրոհել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը ։