Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերականգնման ծրագիրը

Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերականգնման ծրագիրը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համակարգմամբ՝ Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի ՊՀԾ-ի մասնակցությամբ։

Վերականգնման շնորհիվ Սիսիանում 2000 հա-ից ավելի հողատարածք ոռոգելի կդառնա։