Թրամփն արգելափակել է Թայվանին տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն չի տվել Թայվանի համար 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթին ինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հնարավոր գագաթնաժողովի անցկացման և առևտրային հնարավոր գործարքի ֆոնին:
The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ օգնության փաթեթը ներառում է զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թայվանին ռազմական օգնության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։