Ֆրանսիական զարգացման գործակալությունը 150 մլն եվրոյի վարկ կտա

ՀՀ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար «Ֆրանսիական զարգացման գործակալությունը» մեր կառավարությանը 150 մլն եվրոյի վարկ կտրամադրի։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով` այս միջոցները կօգտագործվեն ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար` ներառելով «հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության և կայունության բարելավման» ծախսերը։
Նախարարը հիշեցրեց, որ այս ծրագիրն իրականացվում է 2019 թվականից, ու այս տարի սա արդեն ծրագրի 3–րդ փուլն է, որն ունի երկու հիմնական նպատակ` ամրապնդել տնտեսական և ֆինանսական կառավարումը և բարելավել ցածր ածխածնային ու դիմացկուն տնտեսության պլանավորումն ու ֆինանսավորումը։