Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն գործարկել են Ապագայի շուկաների տրանսատլանտյան աշխատանքային խումբ
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունները գործարկել են Ապագայի շուկաների տրանսատլանտյան աշխատանքային խումբ՝ թվային ակտիվների, կապիտալի շուկաների և ֆինանսական նորարարությունների ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար։
Կառավարական և ոլորտային ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո հայտարարված այս նախաձեռնությունն ընդգծում է Լոնդոնի և Նյու Յորքի միջև ֆինանսական ամուր կապերի շարունակական բնույթը։
Աշխատանքային խումբը 180 օրվա ընթացքում պետք է մշակի առաջարկություններ՝ գործելով Միացյալ Թագավորություն-ԱՄՆ Ֆինանսական կարգավորող աշխատանքային խմբի (Financial Regulatory Working Group) վերահսկողության ներքո։ Այն կկենտրոնանա թվային ակտիվների շուրջ կարճաժամկետ և միջնաժամկետ համագործակցության վրա՝ կանոնակարգային փոփոխությունների ֆոնին, ինչպես նաև կդիտարկի երկարաժամկետ հնարավորություններ՝ մեծածախ թվային շուկաներում նորարարությունը խթանելու համար։
Բացի թվային ակտիվներից, խումբը կփորձի գտնել եղանակներ Միացյալ Թագավորություն-ԱՄՆ կապիտալի շուկաների կապերը խորացնելու համար՝ հեշտացնելով միջազգային ֆինանսավորումները և նվազեցնելով խոչընդոտները երկու երկրներում գործող ընկերությունների համար։ Աշխատանքային խումբը համատեղ կնախագահեն Միացյալ Թագավորության Ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ գանձապետարանը։ Խումբը նաև հաշվի կառնի կարգավորող մարմինների և ոլորտի մասնագետների կարծիքները՝ ապահովելով կատարված աշխատանքի համապատասխանությունը շուկայի պահանջներին։