22 բնակելի տարածքներ նվիրատվությամբ տրամադրվել են 59 անձի

Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն, 20 ընտանիքի (59 անձի) նվիրատվությամբ տրամադրվել է 22 բնակելի տարածք։

Ինչպես հայտնոււմ են Պետգույքի կառավարման կոմիտեից, ներկայում շրջանառության մեջ է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» ՀՀ կառավարության երկու որոշման նախագիծ, ևս մեկը գտնվում է քննարկման փուլում։ 

Նախագծերի ընդունման արդյունքում նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 13 ընտանիքի (21 անձի) կհատկացվի 13 բնակելի տարածք։

Տրամադրված բնակելի տարածքները գտնվում են՝

  • ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1,

  • Արարատի մարզ, գ․ Դարբնիկ, Անդրանիկի 2,

ք․Երևան, Շիրակի 2/32 և Մոլդովական 29/1 հասցեներում։