Գավառում խաղահրապարակներ են կառուցվում

«Գավառի մասնակցային բյուջետավորում» գործընթացի շրջանակում Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում թվով երեք խաղահրապարակներ են կառուցվում։
Ըստ գործընթացի սկզբունքների՝ ծրագիրը ներկայացրել են բնակիչները, նրանց կողմից իրականացվել է քվեարկություն և հաղթող ճանաչվելելուց հետո այն ներկայացվել է Գավառ համայնքի ավագանու հաստատմանը և ֆինանսավորվել համայնքի ու պետական բյուջեների կողմից։
Խաղահրապարակների կառուցման արդյունքում տարածքը կունենա անվտանգ, ժամանակակից և մատչելի մարզահրապարակներ ու ժամանցի գոտիներ:
Այժմ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։