Հայաստանում արդեն երեք հյուրանոցային ընկերություն ստացել են միջազգային Green Key սերտիֆիկացում

Հայաստանում արդեն երեք հյուրանոցային ընկերություն ստացել են միջազգային Green Key սերտիֆիկացում։ Ինչպես հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից, վերոնշյալ սերտիֆիկացումը տրվում է այն հյուրանոցային կառույցներին, որոնք կիրառում են բարձրագույն չափանիշներ կայունության, շրջակա միջավայրի պահպանության և պատասխանատու գործելակերպի ոլորտում։
 Զբոսաշրջության կոմիտեն ողջունում է հյուրանոցային ընկերությունների Green Key սերտիֆիկացումը և վստահ է, որ նման օրինակները կնպաստեն Հայաստանում կայուն զբոսաշրջության մշակույթի խորացմանը և միջազգային ճանաչելիության բարձրացմանը։