Ոսկու գինը ռեկորդային մակարդակի վրա է՝ ներդրողների «կորստից վախի» պատճառով

Ինչպես գիտենք ոսկու գինը հասել է ռեկորդային՝ 3 930 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց, ինչը մոտ 50 տոկոսով բարձր է, քան տարվա սկզբին։ Ըստ Financial Times-ի, այս աճը պայմանավորված է ոչ միայն համաշխարհային շուկաների անորոշությամբ, այլև ներդրողների «կորստից վախի» (FOMO — Fear of Missing Out) տրամադրությամբ։

FT-ն նշում է, որ վերջին ամիսներին ոսկու նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, հատկապես՝ ETF ներդրումային հիմնադրամների միջոցով։ Շուկայում ձևավորվել է նոր միտում՝ ներդրողները վերաիմաստավորում են ավանդական 60/40 ներդրումային բալանսը՝ ավելացնելով ոսկու բաղադրիչը՝ որպես «անվտանգ ապաստան» տնտեսական ռիսկերի պայմաններում։

«Սա բառացիորեն ոսկե FOMO է», — ընդգծել է Pictet Asset Management-ի ռազմավար Լուկա Պաոլինին։

Փորձագետների գնահատմամբ՝ ոսկու այս բարձր գինը կարող է դրական ազդեցություն ունենալ այն երկրների վրա, որոնք ունեն ոսկու արդյունահանում կամ պահուստային պաշարներ։