Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին դարձել է բարեկարգ, հասանելի և հարմարավետ տարածք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երևանը մարդկանց համար քաղաք է։ Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին վերափոխվել է՝ դառնալով բարեկարգ, հասանելի և հարմարավետ տարածք բոլոր երևանցիների համար։
Այգին իր կանաչապատ տարածքներով, հանգստի գոտիներով և ժամանակակից խաղահրապարակներով ապահովում է ակտիվ և հաճելի հանգիստ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Այգին ապահովված է նաև ոռոգման համակարգով»։
Տեսանյութը