Հոկտեմբերի 18–ին նշվելու է Արտաշատի հիմնադրման 2214–ամյակը

Արտաշատ միավորված համայնքի սիրելի բնակիչներ և հյուրեր, հոկտեմբերի 18–ին մեծ շուքով նշվելու է Արտաշատի հիմնադրման 2214–ամյակը։ Քաղաքի օրվա տոնակատարությունները բավականին հագեցած են և կմեկնարկեն ժամը 12։00–ից։
Ժամը 12։00–ին Արտաշատի Երևանյան և Իսակովի փողոցներում կմեկնարկի պարային ֆլեշմոբ, որի ընթացքում հանդես կգան համայնքի պարային խմբերը։
Ժամը 12։00–ից 17։00–ն Արտաշատի մարզադաշտում մեր կրտսեր բնակիչների համար կիրականացվի մանկապատանեկան միջոցառում /Հայկ Ֆրիսթայլ/։
Ժամը 12։00–ից 17։00–ն Արտաշատի Կլամարի պուրակում կկայանա դեկորատիվ աշխատանքների ցուցահանդես և վարպետաց դասեր՝ համայնքի մշակութային կենտրոնների կողմից։
Ժամը 13։00–ին և 16։00–ին թատրոնամերձ հրապարակում Հ․ Թումանյանի անվան տիիկնիկային թատրոնը կներկայացնի «Տիկնիկային ճանապարհորդություն» բեմադրությունը։
Ժամը 14։00–ին թատրոնամերձ հրապարակում ինտերակտիվ ներկայացում՝ «Արտաշեսյանների արքայատոհմը»՝ հեքիաթագիր Արփի Մաղաքյանի մասնակցությամբ։
Ժամը 15։00–ին Արտաշատի Կլամարի անվան պուրակում համերգային ծրագիր՝ Երևանի Շ․ Ազնավուրի անվան քոլեջի ուսանողների և Արտաշատի գեղագիտական կենտրոնի սաների մասնակցությամբ։
Ժամը 16։30–ին Արտաշատի թատրոնամերձ հրապարակում պաշտոնական արարողությամբ կպարգևատրվեն համայնքի զարգացման գործում ավանդ ունեցող արտաշատցիներ։
Ժամը 18։00–ին «Արտաշատի հիմադրումը» պատմական ներկայացում /թատրոնամերձ հրապարակ/
Ժամը 12։00–ից 23։00–ն կգործի տեղական արտադրանքի տոնավաճառ։
Ժամը 19։ 30–ին Արտաշատի կենտրոնական հրապարակում կմեկնարկի տոնակատարության մեծ ու շքեղ համերգը՝ սիրված և ճանաչված երգիչ Արման Հովհաննիսյանի և Կարեն Սևակ բենդի մասնակցությամբ։
Օրը կեզրափակվի շքեղ հրավառությամբ։