Արմավիր համայնքի ղեկավարն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի պատվիրակությանը

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիր քաղաքում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ (Զալե) քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Արմին Մյուլլերի գլխավորությամբ։
Նախ ընդունելություն տեղի ունեցավ Արմավիրի մարզպետի աշխատակազմում՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։
Հաջորդիվ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ (Զալե) քաղաղի միջև կնքեցինք Արմավիր և Նաումբուրգ քաղաքների գործընկերության մասին համաձայնագիր՝ համաձայն որի երկու քաղաքները զարգացնում են իրենց քաղաքների գործընկերային հարաբերությունները մշակութային, տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում։
Այնուհետև Նաումբուրգ քաղաքի պատվիրակության հետ Արմավիր քաղաքի Մշակույթի տանը ներկա են գտնվել կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ հնչեցին հայ և գերմանացի կատարողների երգեր, շրջել Արմավիր քաղաքի նորակառույց այգում