Ջրամատակարարման ընդհատումներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09.00-21.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09.00-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 16-ը ժամը 09.00-ն, կդադարեցվի  նաև Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի, Ավանեսովի, Նոր Արեշ 2-50, Ռոստովյան, Թորամանյան, Մուրացան, Խ.Դաշտենց, Լոռիս Մելիքյան, Սուվորով, Բելինսկի, Սասունցի Դավիթ, Միչուրին, Կռիլով, Չեռնիշեվսկու, Լոմոնոսովի, Աթոյան, Աթոյան անցուղի, Գաջեգործներ, Խաղաղ Դոն փողոցների, Դավիթ Բեկ և Ազատամարտիկների 1-5 նրբանցքների, Ազատամարտիկների պողոտայի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: