Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների տնտեսական ադեցությունը ՀՀ-ում
Վերջին տասնամյակների միտումներն ու փոխկապվածությունների վերլուծությունը վկայում են, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը էապես ու կայուն կերպով կախված է արտագնա աշխատանքից և դրամական փոխանցումների ներհոսքերից։ Վերջիններս ունեն ոչ միայն սոցիալական, այլև մակրոտնտեսական նշանակություն՝ ազդելով սպառման ծավալների, արժութային շուկայի կայունության և ներդրումային միջավայրի վրա։
Դրամական փոխանցումների ներառականությունը պատմականորեն բարձրանում է նաև աշխարհում։ Այսպես, ըստ Համաշխարհային Բանկի «Data» ծառայության տվյալների բազաներից վերցված տվյալների վերլուծության, եթե 1977թ-ին ֆիզիկական անձանց կողմից աշխարհի բոլոր երկրներ ուղարկված դրամական փոխանցումները կազմում էին ՀՆԱ-ի 0.3%-ը, ապա վերջին տարիներին այս ցուցանիշը 0.72 - 0.78%-ի չափով է (գծանկար 1)։
Որտեղ,
Հատկանշական է, որ առաջին 23 տարիներին՝ 1977թ-ից մինչ 2000թ-ը ՀՆԱ-ի մեջ ֆիզիկական անձանց փոխանցման մասնաբաժինը էապես կայուն է ու չի աճել, և միջին աճի տեմպը կազմել է ընդամենը 0.96%։ Ի հակադրություն վերջին 23 տարիների, աճի տեմպն ավելացել է, և միջին հաշվով կազմել է 3.29% (գծանկար 2)։
Հայաստանի տնտեսության մեջ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները վերջին 3 տասնամյակներին պատմականորեն ունեցել են զգալի կշիռ ու էապես ավելին, քան աշխարհի միջինն է՝ ձևավորելով սոցիալական կայունության և սպառման ապահովման կարևորագույն աղբյուրներից մեկը։ Այսպես, 2024թ․ փոխանցումները կազմել են երկրի ՀՆԱ-ի շուրջ 6%-ը, ինչը արձանագրում է որոշակի նվազում՝ 2022թ-ի գրանցված 10.41% ցուցանիշից։ Այնուամենայնիվ, նույնիսկ այսպիսի անկման պարագայում Հայաստանի ցուցանիշը շարունակում է մնալ զգալիորեն բարձր համաշխարհային միջինից, որը, ինչպես վկայում է գծանկար 1-ը 2024թ-ին կազմում է ընդամենը 0.72%։
ՀՀ ՀՆԱ-ում դրամական փոխանցումների ցուցանիշը զգալիորեն գերազանցում է ոչ միայն համաշխարհային և տարածաշրջանային միջին ցուցանիշները, այլև զգալիորեն գերազանցում է նաև միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջինը, որը կազմում է 0.81%-ը։ Հայաստանի ցուցանիշը զգալիորեն բարձր է մյուս բոլոր խոշոր տարածաշրջանային և եկամտային խմբերի, այդ թվում՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի, ցածր եկամուտ ունեցող, ցածր-միջին եկամուտ ունեցող և բարձր եկամուտ ունեցող երկրների միջին մակարդակներից։ Սա ընդգծում է դրամական փոխանցումների ընդգծված ներառականությունն ու կարևորությունը Հայաստանի տնտեսությունում (գծանկար 4)։
Վերոհիշյալը վկայում է, որ միջազգային միջին ցուցանիշի համեմատ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգալիորեն կախված մնալ արտերկրից ստացվող փոխանցումներից։ Դրանք ոչ միայն ապահովում են բազմաթիվ ընտանիքների սպառման ծախսերն, այլև նպաստում են ֆինանսական համակարգի կամ ազգային արժույթի կայունությանը՝ արտարժույթի շուկայում ստեղծելով լրացուցիչ առաջարկ։
Միջազգային փոխանցումների ներհոսքը, որպես կանոն ազդեցություն է ունենում նաև արտարժույթի շուկայի վրա։ Տեսականորեն, եթե տարեկան արտարժույթի ներհոսքը գերազանցում է ներմուծման գծով արտարժույթով կատարված ծախսերը, ապա ձևավորվում է արտարժույթի առաջարկի ավելցուկ, ինչը նաև մասամբ բացատրում է Հայաստանի Հանրապետությունում դրամի համեմատաբար կայունությունը վերջին տարիներին։
Հետևապես.
որտեղ
Մյուս կողմից, դրամական փոխանցումներն էապես ուղղվում են սպառմանը։ Դիցուք, եթե ենթադրենք, որ փոխանցումների 100%-ն ուղղվում է սպառմանը՝ սննդի, կոմունալ վճարների, առողջապահական ու այլ ծախսերին, կարելի է հաշվարկել որ սպառման t%-ը ստացվում է փոխանցումներից և պարզ մոդելով կարելի է ամրագրել, որ․
որտեղ՝
Գծանկար 5-ից երևում է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին նվազել է փոխանցումների մասնաբաժինը ՀՆԱ-ում (գծանկար 3), ՀՀ ֆիզիկական անձանց միջև կատարված փոխանցումների բացարձակ մեծությունն էապես աճել է 2022թ-ի սկզբից։ Գծանկարից երևում է, որ ամսվա կտվածքով փոխանցումներն ունեն նկատելի սեզոնային բնույթ ու մասնավորապես ամենանկատելի աճերն արձանագրվում են դեկտեմբեր ամիսներին, իսկ նվազումները՝ հունվարին։
Աղյուսակ 1-ը վկայում է, որ ստացված բոլոր փոխանցումներում միայն ՌԴ-ից ու ԱՄՆ-ից ստացված փոխանցումները կազմում են էական մասնաբաժինը՝ 77.3%:
Աղյուսակ 1․ Ֆիզիկական անձանց միջև դեպի ՀՀ կատարված փոխանցումները 2024թ-ին
Հաշվարկները վկայում են նաև, որ բոլոր երկրների գծով ՀՀ ստացված միջին փոխանցումը կազմում 2024թ-ի ընթացքում է 2,497 ԱՄՆ դոլար։ Միջին փոխանցմամբ, նույն ժամանակահատվածում, ամենամեծ ցուցանիշն արձանագրած երկիրը Մոնակոն է՝ շուրջ 106,000 ԱՄՆ դոլար, իսկ նվազագույնը Ֆրանսիան՝ 741 ԱՄՆ դոլար։
Այսպիսով, թվային վերլուծությունները վկայում են, արտերկրից դեպի ՀՀ ֆիզիկական անձանց միջև կատարված փոխանցումների բարձր ներառականությունը և այն, որ անհրաժեշտ է կարևորել նախ և առաջ կայունության գործոնը, երբ փոխանցումները ծառայում են որպես տնտեսական ցնցումները որոշակիորեն մեղմող հանգամանք՝ որոշակիորեն ու դրական առումով լրացնելով հնարավոր գործազրկության և գնաճի սոցիալական բացասական հետևանքները։ Անհրաժեշտ է կարևորել նաև այս փոխանցումներից սոցիալական կախվածության գործոնը, փոխանցումների հոսքերը հիմնականում ուղղվում են սպառման, այլ ոչ թե ներդրումների ուղղությամբ։ Այդուհանդերձ, այն փաստը, որ փոխանցումների բաժինը ՀՆԱ-ում նվազում է, կարող է դիտվել նաև որպես դրական ազդակ․ վկայում է տնտեսության այլ ոլորտների՝ արդյունաբերության, ծառայությունների և ներդրումային ակտիվության հնարավոր աստիճանական աճի մասին։
Եզրափակելով՝ կարելի է ասել, որ դրամական փոխանցումները շարունակում են մնալ Հայաստանի սոցիալ-տնտեսական ճարտարապետության առանցքային բաղադրիչը, հետևաբար պետական և մասնավոր հատվածները պետք է որդեգրեն ռազմավարություններ, որոնք կապահովեն այս հոսքերի ավելի արդյունավետ ուղղորդումը դեպի ներդրումներ, բիզնեսի զարգացում և երկարաժամկետ աճի խթանում։
Հետազոտության հեղինակ՝ Նարեկ Սարգսյան
Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց (Երևանի պետական համալսարան), 12-րդ դասարան