Հիմնանորոգվել է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը
Հիմնանորոգվել է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
Ճանապարհի երկարությունը՝ 5.7կմ է և մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։
Ճանապարհի վրա տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվել են իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, իրականացվել է կողնակների ամրացում ու հարթեցում, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են այլ աշխատանքներ։
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։