Կառավարության 2025–2026 թվականների սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու են Մասիս համայնքի 23 բնակավայրերի փողոցներ
Կառավարության 2025–2026 թվականների սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու են Մասիս համայնքի 23 բնակավայրերի փողոցներ։
Ծրագրում ներառված են՝ Մասիս քաղաքը, Այնթապը, Արևաբույրը, Նոր Խարբերդը, Նոր Կյուրինը, Ջրահովիտը, Ազատաշենը, Արբաթը, Արգավանդը, Գետահովիտը, Խաչփարը, Ղուկասավանը, Նորաբացը, Դաշտավանը, Դարբնիկը, Զորակը, Դարակերտը, Հայանիստը, Նիզամին, Հովտաշատը, Սիփանիկը, Սիսը, Ռանչպարը։
Որոշ բնակավայրերում շինարարությունն ակտիվ փուլում է, որոշ գյուղեր կասֆալտապատվեն արդեն հաջորդ տարի։
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2,7 միլիարդ դրամ է, որի 35%–ը հատկացնում է Կառավարությունը, 65%–ը՝ համայնքը։