ՀՀ կառավարությունը հրաժարվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքից

ՀՀ կառավարության էլեկտրոնային համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ կառավարությունը որոշել է հրաժարվել «Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակ անվանական բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքից։ Այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։

Որոշման հիմք
Հիմք է ընդունել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը և ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 611-Ա որոշման N 2 հավելվածի 1.13-րդ կետը։

Որոշում

1. Հրաժարվել«Հայփոստ»փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ 1,357,600 (մեկ միլիոն երեք հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր) հատ, յուրաքանչյուրը՝ 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվելուց։

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից իրականացնելու բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվելուց հրաժարվելու 1-ին փուլով նախատեսված գործընթացը։
Որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։