2022թ. հունվար-հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 218,641 դրամ
2022թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 218,641 դրամ։
Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 11.3% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.5%-ով և կազմել 175.920 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 13.2%-ով և կազմել 237,705 դրամ։
Աղբյուրը՝ b24.am