Ստուգայցեր Երևանի և Արարատի մարզի դպրոցներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի պատասխանատու ինժեներները հերթական ստուգայցն են իրականացրել Երևանի և Արարատի մարզի դպրոցներ։
Հիմնադրամի պատվիրատվությամբ վերանորոգվում է Երևանի թիվ 101 դպրոցը, իսկ Արարատի մարզի Վանաշեն բնակավայրում 432 աշակերտի համար կառուցվում է նոր դպրոց: