Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփինի հարակից 6.4 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը՝ տեղադրելով եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են ջրահեռացման համակարգեր, նորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, խտացվել-հարթեցվել են կողնակները և այլն։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Այժմ կապալառուի կողմից կատարվում են ճանապարհի կահավորման աշխատանքներ, տեղադրվում են մետաղյա արգելապատնեշներ։ Առաջիկայում ճանապարհահատվածը նաև կգծանշվի ջերմաթաղանթով (թերմոպլաստ)։
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։