Ճապոնիայի տնտեսությունը երրորդ եռամսյակում անկում ունի՝ արտահանման կրճատման ֆոնին

Ճապոնիայի վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ երկրի ՀՆԱ-ն 2025թ․ երրորդ եռամսյակում կրճարվել է 0.4%։ Տնտեսական անկումը պայմանավորված է արտահանման զգալի նվազմամբ, որը համընկել է ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու հետ։

Տնտեսագետների գնահատմամբ՝ ճնշումը հատկապես նկատվում է ավտոմոբիլային և բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտներում, որոնք կախված են ամերիկյան շուկայից։

Տվյալները վկայում են, որ արտաքին գործոնների ազդեցությունը շարունակում է մնալ զգալի՝ սահմանափակելով երկրի վերականգնման հնարավորությունները։