Նոր միտումներ և առաջընթաց․ համաշխարհային զարգացումներին համընթաց
Robust Armenia 2025 կոնֆերանսի «Այլընտրանքային էներգետիկայի զարգացումը՝ առաջնահերթություն» թեման առավել քան արդիական է և կարևոր՝ իր ռազմավարական նշանակությամբ։
«Ֆլեշ» ընկերությունն արդեն 30 տարի գործում է վառելիքի շուկայում, և ոլորտում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները թեման դարձրել են առավել օրակարգային։ Որպես շուկայի խոշոր խաղացող՝ ընկերությունն այսօր անցնում է ակտիվ փոխակերպումների փուլ։ Ըստ «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանի․
Էլեկտրամոբիլների շուկան տարեցտարի աճում է։ 2025–ին ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը արտոնյալ պայմաններով կկարողանան ներմուծել ընդհանուր 5 հազար, իսկ դիլերական ու դիստրիբյուտորական պայմանագրեր ունեցող տնտեսվարողները՝ 3 հազար էլեկտրամոբիլ։ Պաշտոնական տվյալներով՝ մինչև 2024 թվականը ներմուծման արտոնության ամբողջ քվոտան չի օգտագործվել։ 2023-ին ներմուծվել է շուրջ 5 հազար ավտոմեքենա, մինչդեռ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին քվոտան արդեն սպառված էր։
Հայաստան էլեկտրամոբիլներ հիմնականում ներկրվում են Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Չինաստանից։ Ակնառու է հատկապես չինական արտադրության մեքենաների քանակի աճը։ Այսօր գերակշռում են 2022–24 թվականների արտադրության մեքենաները, որոնք նոր մարտկոցների շնորհիվ ապահովում են երկար շահագործում։
«Ֆլեշը» այս զարգացումների համատեքստում, արդեն պատրաստում է «նոր» էներգիայի նոր նախագիծ։ Ըստ Սանասար Բեգլարյանի՝
Բում ավտոբիզնեսում․ նոր մարտահրավերներ և բացեր
Նորարարությունը բոլոր ոլորտներում է անհրաժեշտ՝ զարգացումներից հետ չմնալու համար։ «Ավտո Գելլրի» ՓԲԸ հիմնադիր-տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով՝ էլեկտրական մեքենաների տարածմամբ ոլորտում իրական բում է սկսվել։
Ընկերությունը նաև միակն է, որը շուկայում առաջարկում է ամբողջական ծառայությունների փաթեթ՝ թրեյդ ին → սպասարկում → վերջնական արդյունք՝ այսինքն՝ ընկերությունից գնված մեքենան հետ գնելու և նորը տալու հնարավորություն։ Այսօր ժամանակակից ավտոշուկան նաև նոր մշակույթ և գիտելիք է պահանջում և «Ավտո Գելլրին» իր առաքելությունը տեսնում է նաև այս մշակույթի ձևավորման գործում։
Ընկերությունն իր գործընկերների՝ Scania-ի, IM Motors-ի եւ Saic Maxus-ի հետ միասին տեղական շուկայում ներկայացնում են մեքենաների նոր սերնդի մոդելներ՝ ինչպես անհատ վարորդների, այնպես էլ բիզնեսների համար։ Սա հիանալի հնարավորություն է Հայաստանում ձեւավորելու ամբողջական էկոհամակարգ՝ վաճառքից մինչեւ սպասարկում։ «Ավտո Գելլրի»-ն նպատակ ունի ոչ միայն վաճառել էլեկտրամոբիլներ, այլ նաեւ ապահովել դրանց կյանքի ամբողջ ցիկլի կառավարումը՝ գնման պահից մինչեւ հետվաճառքային սպասարկում։ Սա նոր էջ է տեղական տրանսպորտային շուկայում՝ բարձր որակի, վստահելիության և արդյունավետ լուծումների հասանելիությամբ։