Չինաստանը դադարեցրել է Թայվանից որոշ ապրանքների ներմուծումն ու պատժամիջոցներ է սահմանել թայվանական երկու հիմնադրամի դեմ

Չինաստանն օգոստոսի 3-ից դադարեցնում է Թայվանից որոշ ապրանքների, այդ թվում՝ ցիտրուսային մրգերի ու երկու տեսակի ձկնամթերքի ներմուծումը։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի մաքսային ծառայությանը։

ՉԺՀ առևտրի նախարարությունն իր հերթին հայտարարել է բնական ավազի մատակարարումը Թայվանին ժամանակավորապես դադարեցնելու որոշման մասին, որը ևս ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից։

Բացի այդ,Չինաստանի իշխանությունները նաև պատժամիջոցներ են սահմանել Թայվանում գործող երկու հիմնադրամի դեմ «թայվանցի անջատողականներին աջակցելու և Չինաստանին զրպարտելու համար»։ Խոսքը Թայվանական դեմոկրատական հիմնադրամի և Զարգացման ու համագործակցության միջազգային հիմնադրամի մասին է։

Աղբյուրը՝  tert.am