Էդուարդ Հակոբյանը հանդիպել է «Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության» ներկայացուցիչներին

Այսօր հանդիպել եմ «Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ 
«Հանդիպմանը քննարկել ենք երկուստեք համագործակցության հեռանկարները և այն առավել ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ու սերտ փոխգործակցությունը խորացնելու ուղղությունները։
Ընդգծել եմ Կոմիտեում նորարար և առաջատար տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Քննարկմանն անդրադարձել եմ ՊԵԿ գործունեության հիմնական ուղղություններին և ձեռքբերումներին, մասնավորապես, հարկային մարմնի գրանցած հաջողություններին՝ կարևորելով արհեստական բանականության կիրառությունն ու ՊԵԿ համակարգերի շարունակական թվայնացումը։
Ներկայացվել են նաև տեխնոլոգիական ոլորտում արձանագրված ցուցանիշները, որոնք նպաստել են հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի առաջանցիկ տեմպով աճին։
Միաժամանակ, քննարկել ենք տեխնոլոգիական ոլորտում Կոմիտեի կողմից իրականացվող վարչարարության ու հարկային արտոնությունների հետ կապված մի շարք հարցեր»,-գրել է կոմիտեի ղեկավարը։