Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը կընդլայնվի

Կառավարության որոշմամբ՝ պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը կընդլայնվի։
Ըստ այդմ, ցանկը կհամալրվի հետևյալ պարագաներով՝
  •  ազդրի միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզներ,
  • ինքնասպասարկման և խնամքի համար նախատեսված աջակցող միջոցներ,
  •  հաղորդակցման համար նախատեսված աջակցող միջոցներ՝ իրենց ծրագրային ապահովումներով,
  •  շարժունակության ապահովման համար նախատեսված աջակցող միջոցներ,
  •  այլ աջակցող միջոցներ։
2026 և 2027 թթ․ պետական հավաստագրերի հիման վրա կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսոր, ինչպես նաև անվասայլակների նոր տեսակներ։
Աջակցող միջոցների ցանկի ընդլայնումը հնարավորություն կտա ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքը, ընդլայնել նրանց մասնակցությունը համայնքային կյանքին և նպաստել սոցիալական ներառմանը։