Կասեցվել է հեղուկ գազի վաճառքի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզին վաճառքով զբաղվող «Գ Ս ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք Երևան, Բագրատունյաց 1/6)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։