ԵԱՏՄ-ում երկարաձգվել է մարկետփլեյսների միջոցով ապրանքների մաքսազերծման արտոնությունը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները համաձայնության են եկել ևս երկու տարի պահպանելու ֆիզիկական անձանց կողմից մարկետփլեյսների միջոցով գնված ապրանքների մաքսազերծման արտոնության շեմը՝ 200 եվրոյի մակարդակում:
Այս մասին հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է նաև, որ շեմը գերազանցող ապրանքների ներմուծման մաքսատուրքը 15%-ից կիջեցվի մինչև 5%:
Նախարարի պարզաբանմամբ՝ այս փոփոխությունը կապված է հաջորդ տարվա կեսից ԵԱՏՄ երկրներում ներդրվելիք նոր համակարգի հետ, որը նախատեսում է էլեկտրոնային առևտրի ապրանքների ՀԴՄ գանձում ազգային մակարդակում. համապատասխան փոփոխություններ կարվեն միության Մաքսային օրենսգրքում:
Սլեպնյովն ընդգծել է, որ նոր հարկային և մաքսազերծման համակարգը մոտավորապես նույն ծավալի վճարներ է ապահովելու, ինչ ներկայումս, բայց ԵԱՏՄ երկրները մտադիր են կրկին քննարկել մաքսազերծման արտոնության շեմի իջեցման հնարավորությունը: