Հայաստանում «Խաղաղության խաչմերուկ» խորագրով ներդրումային համաժողով կանցկացվի

Հայաստանում 2026 թվականին «Խաղաղության խաչմերուկ» խորագրով ներդրումային գագաթնաժողով կանցկացվի։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Ալաա Ֆարուկի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Գևորգ Պապոյանը Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարին հրավիրել է մասնակցել այդ ներդրումային գագաթնաժողովին։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Եգիպտոսում է։