FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Ամստերդամ - Երևան երթուղով

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը 2026թ. ապրիլի 1-ից մեկնարկելու է Երևան - Ամստերդամ - Երևան երթուղով չվերթերը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: