«ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում ճնշասեղմված բնական այրվող գազի (ԱԳԼՃԿ) մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք Մարտունի, Կամոյի 13/1)։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և  հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։

Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 684 098 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։