Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը` գնահատելով այն «Դրական»

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ գնահատելով այն «Դրական», ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ հաստատվել է երկրի վարկանիշը «BB-» մակարդակում։

Գործակալության որոշումը, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վկայում է, որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը ձեռք են բերում ավելի մեծ կշիռ միջազգային շուկաներում։

«Սա վստահության հայտ է մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին»,– գրել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ երկրի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։